Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսկ դուք պատրա՞ստ եք ճամփորդել դեպի հայ մշակույթի, պատմության և պարի աշխարհ:
«Հայաստան. պատմությունը պարերում» պարային ներկայացման ընթացքում կանցնեք հայոց պատմության տարբեր դարաշրջաններով՝ Նոյից մինչև մեր օրեր, մեծագույն պատերազմներից մինչև հարսանեկան շքեղ տոնախմբություններ:
Ձեզ սպասվում են.
«Քոչարի», «Բերդ», «Յարխուշտա» և այլ ազգային պարեր՝ առաջատար հայ պարողների/պարային խմբի կատարմամբ։
Դուդուկ, զուռնա, քանոն և այլ հայկական ժողովրդական գործիքների կենդանի հնչողությամբ ազգային մեղեդիներով հարուստ երեկո
Պարը համամարդկային լեզու է, ընկալելի բոլորի համար, հասանելի կլինեն հայերեն, ռուսերեն և անգլերեն ենթագրեր / տիտրեր
Հայկական ավանդական հարսանիքի մասնակցության հրավեր, ուրախ տոնակատարության հյուրը դառնալու հնարավորություն
Բովանդակալից սյուժե և զգացմունքային մթնոլորտ
Ավանդական ազգային տարազները, դեկորացիաները և ուղեկցող տեսաշարքը ներկայացման ողջ ընթացքում ձեզ ամբողջովին կտեղափոխեն հայկական մշակույթի աշխարհ:
Սպասում ենք ձեզ մեր տոնին։
https://ticketon.am/hy/event/3719.
https://www.tomsarkgh.am/hy/event/47702/Հայաստան-պատմությունը-պարերում.
https://youtube.com/@l_gevorgyan?si=nDO2dQtMRXtEBrex