Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության աջակցության ծրագրին զուգահեռ իրականացվում է լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների համար։ Այս մասին տեղեկացնում է պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակը:

Միջոցառման պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի հաշվով աջակցության չափը կազմում է 40,000 դրամ՝ գումարած 10,000-ական դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2-րդ անդամից։

Ովքե՞ր կարող են դիմել

Աջակցությունից կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք.

  • չեն գտնվում պետական հոգածության ներքո կամ չեն բնակվում համայնքային/պետական սեփականություն հանդիսացող տարածքներում.
  • որոնց 1 անդամի հաշվով եկամուտները չեն գերազանցի 55,000 դրամը (գործող աջակցությունները մտնում են եկամտի հաշվարկում). 
  • որոնց անդամները միևնույն բնակելի անշարժ գույքի նկատմամբ չունեն միանձնյա կամ առնվազն 50% բաժնային կամ համատեղ սեփականության կամ գնման իրավունք.
  • որոնց անդամները չունեն 2017 թվականի կամ ավելի թարմ արտադրության ավտոմեքենա կամ որոնց ավտոմեքենաների գույքահարկը պակաս է 15,000 դրամից։
     

Դիմելու կարգ

Միջոցառմանը հայրենակիցները կկարողանան դիմել ապրիլի 22-ից սկսած՝ https://e-social.am/ սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական հարթակով: Դիմելու ընթացակարգի մանրամասների մասին կտեղեկացվի լրացուցիչ։

Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զանգերի կենտրոն՝ 114 հեռախոսահամարով։

300