Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ն առաջինը կապ չի հաստատի Չինաստանի հետ առևտրային սակագների շուրջ բանակցությունների վերաբերյալ․ Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան երկու բարձրաստիճան պաշտոնյաների։

Նրանք ասացին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թիմին ասել է, որ Չինաստանը պետք է առաջին քայլը կատարի, քանի որ հենց Պեկինն է որոշել «հակակշիռ լինել և էլ ավելի սրել առևտրային պատերազմը»։

CNN-ին երեք աղբյուրներ հայտնել են, որ այս դիրքորոշումը փոխանցվել է չինացի պաշտոնյաներին, սակայն Պեկինը բազմիցս հրաժարվել է կազմակերպել հեռախոսազրույց Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ամերիկացի առաջնորդի միջև։ 

254