Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպումը։ Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։

«Չգիտեմ, մենք պետք է մտածենք դրա մասին»,- ասել է նա՝ ի պատասխան այդ հարցին։

Սպիտակ տան ղեկավարը խոստովանել է, որ դեռ «չի մտածել դրա մասին»։

Մայիսի 3-ին Axios-ը հաղորդել էր, որ Թրամփը մտադիր է գագաթնաժողով անցկացնել Պարսից ծոցի պետությունների ղեկավարների հետ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում։ Սպիտակ տան ղեկավարի ժամանումը Ռիադ նախատեսված է մայիսի 13-ին, գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հաջորդ օրը։

213