
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն Վոլգոգրադում անցկացրել են դեմ առ դեմ բանակցություններ, որոնք տևել են ուղիղ չորս ժամ։
Այս մասին․ Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտնում է բելառուսական առաջնորդի մամուլի ծառայությանը մոտ գտնվող «Пул Первого» Telegram ալիքը։
Պետությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել դեմ առ դեմ ձևաչափով՝ առանց պատվիրակությունների մասնակցության։ Քննարկման թեման չի բացահայտվել, սակայն նման բանակցությունները ավանդաբար շոշափում են երկկողմ համագործակցության, Միութենական պետության շրջանակներում ինտեգրացիոն նախագծերի և միջազգային օրակարգի հարցեր։
«Բանակցություններն ավարտվել են։ Պուտինը և Լուկաշենկոն չորս ժամ մասնավոր զրույց են ունեցել»,- ասվում է տելեգրամի հաղորդագրության մեջ։