Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Չինաստանը արժանի է, որ Վաշինգտոնը սահմանի 145% մաքսատուրք։

Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս կարծիքը նա հայտնել է երեքշաբթի օրը ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը նվիրված է պետության ղեկավարի պաշտոնում իր երկրորդ ժամկետի առաջին 100 օրերին։

«Դա լավ է։ Նրանք արժանի են դրան»,- ասել է Թրամփը՝ ի պատասխան հաղորդավարի այն մեկնաբանության, որ Թրամփի վարչակազմի կողմից չինական ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերի չափը հավասարազոր է առևտրային էմբարգոյի։

Թրամփը նաև պնդել է, որ մինչև մաքսատուրքերի սահմանումը Չինաստանը «տարեկան 1 տրիլիոն դոլար էր վաստակում [ԱՄՆ-ից]»։ 

79