Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2025 թ. ապրիլի 30-ին կայացած Կառավարության նիստի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նախագիծ, որի շրջանակում նախատեսվում է 1 մլրդ 682 մլն դրամով համաֆինանսավորել համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։ Ծրագիրը ներառում է 17 համայնքում իրականացվող ընդհանուր 27 սուբվենցիոն ծրագիր։

«Այս որոշման ընդունմամբ արդեն 2025 թվականի պետական բյուջեից ընդհանուր համայնքներին ֆինանսավորվում է 4 մլրդ 75 մլն դրամ 2025 թվականի ընթացքում»,- ասաց Խուդաթյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այն նախագծերը, որոնք նախատեսվում է համաֆինանսավորել՝ ընդգծելով, որ դրանք ներառում են ինչպես արդեն ավարտված, այնպես էլ ընթացքի մեջ գտնվող աշխատանքներ։ Մասնավորապես, Արաքս համայնքում կկառուցվի 17 կմ երկարությամբ գազատար, որը կսնուցի Արաքս և Մեծամոր բնակավայրերը՝ նախատեսված 580 տնտեսության համար։ Գավառում կշարունակվի 90 սանի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման երկրորդ փուլը, իսկ Ելփինում նախատեսվում է կառուցել նոր մանկապարտեզ՝ նախատեսված 60 սանի համար։ Մարտունու Վարդաձոր և Երանոս գյուղերում կառուցվում են ոռոգման ջրատարներ՝ նախատեսված 300 տնտեսության կարիքների համար. արդեն իրականացվել է աշխատանքների 90 տոկոսը։ Ծաղկաձորում ավարտվել են 2,4 կմ երկարությամբ արտաքին լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքները, և դրանց համար ևս կտրամադրվի համաֆինանսավորում

162