Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2025 թվականի մայիսի 12-ին Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել նույն համայնքի Գետափնյա 2-րդ փողոց 22 հասցեում գտնվող՝ 123 միլիոն 224 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 65 հազար 625 քմ մակերեսով գույքի նկատմամբ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, մանրամասնելով, որ համայնքի ղեկավարի որոշման հիման վրա ապամոնտաժվել են հողամասում գտնվող, 4-րդ աստիճանի վնասվածության, անբավարար և վթարավտանգ ինքնակամ շինությունները և 2025 թվականի մայիսի 12-ին դադարեցվել է հողամասի նկատմամբ 2009 թվականի դեկտեմբերի 9-ին գրանցված անձի վարձակալության իրավունքը:

 

169