
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հերթը հասավ նախկին «Ձկան խանութի» հարակից տարածքին։ Այն վերջերս վերադարձվել է համայնքին, այժմ ապամոնտաժվում են ճաղավանդակները, մաքրվում է աղբը, անցումը կլվացվի, կախտահանվի և կլուսավորվի։
Կմշակվի նաև տարածքի հիմնանորոգման նախագիծ»։
Լուսանկարները` ստորև։
Թեմայի վերաբերյալ անդրադար է կատարել նաև Երևանի քաղաքապետի խոսնակ հակոբ Կարապետյանը` նշելով, որ «Ձկան խանութի» գետնանցումը վերադարձվում է համայնքին եւ բարեկարգվում է։
« Ապամոնտաժվում են Սուրբ Գր. Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցման ճաղավանդակները, տարածքը մաքրվում ու բերվում է պատշաճ տեսքի։
Գետնանցման տարածքի զգալի մասը ժամանակին տրվել էր մասնավորի։ Այժմ այն վերադարձվել է համայնքին: Արդյունքում՝ հնարավոր է դարձել վերացնել գետնանցման հակասանիտարական վիճակը, ինչից տարիներ շարունակ բողոքել են անցորդներն ու շրջակայքի բնակիչները։
Անցման մաքրման, լվացման և լուսավորության աշխատանքներն ավարտելուց հետո կմշակվի տարածքի հիմնանորոգման նախագիծ»: