Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:00-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Կարին բնակավայրի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Հովիկ Մ.-ի վարած «Kia» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 67-ամյա Սեդրակ Հ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Վթարի հետևանքով «Kia»-ի վարորդը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել: 
 
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 
 
Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված երկաթե ցուցանակին, որի վրա եղել են մեծ թվով քարե սալիկներ և թե՛ ցուցանակը, թե՛ քարերը մի քանի մետր շպրտվել են: 

75