Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 21-22-ը:

 

Բացահայտվել է 103 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես, բացահայտվել է.

  • 25 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
  • 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման.
  • 10-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության.
  • 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության.
  • 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության և զենք-զինամթերքի առգրավման.
  • 3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության և թմրանյութի իրացման.
  • 2-ական դեպք՝ բնակարանային գողության, անձին հետամտելու և աշխատանքային պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու:

Բացահայտվել են նաև վստահված գույքի հափշտակման, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, դրամանենգության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ինքնիրավչության և այլ դեպքեր։

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

▪️անձնական ունեցվածքի գողության՝ 4 դեպք,

▪️բնակարանային գողության՝ 2 դեպք,

▪️գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 1 դեպք:

 

Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը:

Հայտնաբերվել է 1 անհետ կորած:

▪️Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

 

ՃՏՊ վիճակագրություն.

 

Անցած 1 օրում գրանցված 14 ավտովթարի հետևանքով

21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

109