Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Աշխատանքային իմ գործուղման ընթացքում հասցրի նաև զրուցել հեղինակավոր Financial Times-ին պատկանող The Banker ամսագրի հետ։ Ուրախ ենք, որ միջազգային հանրությունը ճանաչում է ոչ միայն մեր հաջողությունները, այլև այն մտածված և հետևողական աշխատանքը, որն օրեցօր կատարվում է մեր թիմի կողմից։ Հատկապես արժեքավոր է, երբ նման առաջատար միջազգային հարթակներն իրենք են հետաքրքրվում մեր գործունեությամբ և ցանկանում են ավելի լավ ճանաչել մեր մոտեցումներն ու աշխատանքային սկզբունքները։

Հաշվետու, բաց և վստահելի լինելը մեր առաջնահերթությունն է ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային գործընկերների շրջանում։ Իսկ նման առիթները ավելի քան համահունչ են մեր տեսլականին, այն է՝ Հայաստանը դարձնել առաջադեմ և նորարար ֆինանսական համակարգերով հայտնի երկիր:

Հարցազրույցի բնօրինակն ընթերցելու համար կարող եք անցնել այս հղմամբ՝ https://bit.ly/3FqQ6Fj, իսկ հայերեն թարգմանությունը հասանելի է նախարարության կայքէջում՝ https://bit.ly/4km54eK:

187