Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ներքին գործերի նախարարությունը լավարկել է հաշվառման-քննական բաժիններում նախկինում գործող հերթագրման համակարգը։

  • Ներդրված հիբրիդային մոդելը քաղաքացուն հնարավորություն է ընձեռում սպասարկվել թե՛ առցանց այց ամրագրելու, թե՛ տեղում՝ կենդանի հերթի ձևաչափով:
  •  roadpolice.am հարթակում կատարելով համապատասխան քայլերը՝ կարելի է տեսնել հերթագրման համար հասանելի բոլոր ազատ օրերն ու ժամերը և ամրագրել՝ ըստ հարմարավետության։
  • Հերթագրման քայլերի հերթականությունը վերաբերում է թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց։
  • Քաղաքացիներն այսուհետ հնարավորություն ունեն այց ամրագրել վարորդական վկայականի որակավորման քննությունների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ գործողությունների մասով ինչպես Roadpolice.am հարթակի միջոցով, այնպես էլ EarlyOne մոբայլ հավելվածի միջոցով։
119