Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելը փորձում է համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին միանալ Իրանի դեմ գործողությանը։ Այս մասին հաղորդում է Jerusalem Post-ը։

«Իսրայելը փորձում է համոզել ԱՄՆ վարչակազմին միանալ իրանական միջուկային օբյեկտների և ռազմական թիրախների դեմ իր շարունակվող գործողություններին», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ նախապես տեղյակ է եղել Իսրայելի կողմից Իրանին հարվածների մասին։ Միևնույն ժամանակ, նա դատապարտել է Իսրայելի հարվածները՝ որպես Թեհրանի հետ համաձայնագրի կնքմանը վտանգող, բայց ընդգծել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իրեն և Իսրայելին Իրանի կողմից պատասխան հարվածներից։

146