
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Վարչապետի հայտարարությունները եկեղեցու դեմ չեն ուղղված, կոնկրետ վարչապետի կողմից հնչել է հարցադրում, որին տևական ժամանակ պատասխան չի եղել»,- այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը: Ղալումյանը մեկնաբանելով վարչապետի՝ հոգևոր խորհուրդ ձևավորելու գործընթացն ասաց, որ այդ ամենն ուղղված չէ Վեհափառի դեմ, այլ մարդու, որը խախտել է կուսակրոնության ուխտը:
Դիտարկմանը՝ Եկեղեցու դեմ է, ու բառամթերքը նրա, ինչպե՞ս է եկեղեցու հոգևորականների մասին խոսում, նա ասաց. «Ժողովո՛ւրդ ջան, այդ եկեղեցու հոգևորականները, որ իրենց թույլ են տալիս ամեն ինչում խառնվեն, դա թույլատրելի է, երկրի վարչապետին թույլատրելի չի՞, դուք ո՞նց եք կարծում։ Թող այդ եկեղեցականները մտածեն, որ ՀՀ ժողովրդի մեծ մասն աղոթում և մոմ է վառում այն եկեղեցիներում, որտեղ սպասավոր չկա, թող դրա մասին մտածեն»,- ասաց նա հավելելով, որ վարչապետի քաղաքականությանը 100%-ով կողմ է: