
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բնականաբար, մենք աջակցում ենք խաղաղությանը. մենք նաև աջակցել ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին և կշարունակենք աջակցել։ Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, Սյունիքում ասել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Կարծում ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից եւ նաև տարածաշրջանի շահերից։ Պատրաստ ենք մեր նպաստը բերել այդ համաձայնագրի ստորագրման գործին։
Ինչպես գիտեք, մենք նախկինում ողջունել ենք Հայաստանի վարչապետի «խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ։ Դա կնպաստի տարածաշրջանի բարգավաճմանը. տնտեսության հիմքը տրանսպորտն է եւ սա կարող է շատ նպաստել փոխադրումներին տարածաշրջանում։
Դուք գիտեք, որ մենք դեմ չենք ապաշրջափակմանը․ մեր դիրքորոշումը, գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո։ Այդ նախագիծն էլ ես կարծում եմ՝ կնպաստի տարածաշրջանում ապրանքների տեղափոխմանը։ Բոլորը պետք է ողջունեն խաղաղության համաձայնագիրը»․–ասաց դեսպանը։