Պուտինի և Թրամփի զրույցի մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները հակասում են ռուսական տվյալներին․ Պեսկով

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցի մասին լրատվամիջոցների հաղորդագրությունները հակասում են Մոսկվայից ստացված տեղեկատվությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք գիտենք, թե ինչ է ասել Թրամփը Պուտինին, և չգիտենք, թե ինչ է ասել Թրամփը եվրոպացիներին այդ հեռախոսազրույցից հետո։ Եվ մենք գիտենք նախագահ Թրամփի պաշտոնական հայտարարությունը։ Սա այն է, ինչ մենք գիտենք», - ասել է Կրեմլի խոսնակը։
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել մայիսի 19-ին։ Բանակցությունները տևել են ավելի քան երկու ժամ։ Պուտինը զրույցը որակել է «անկեղծ և օգտակար»։
22 Մայիս, 2025 14:31
117
Թրամփը ասել է, որ Պուտինը կարծում է, թե Մոսկվան հաղթում է
22 Մայիս, 2025 14:45
Եվրոպան Պուտին-Թրամփ զրույցը համարել է Ռուսաստանի հաղթանակ․ FT
20 Մայիս, 2025 11:59
Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը տեղի կունենա Երևանի ժամանակով 18:00-ին
19 Մայիս, 2025 13:54
Ի՞նչ էր անում Զելենսկին Հարավային Աֆրիկայում, գրողը տանի՛. Թրամփ
22 Մայիս, 2025 17:15
Թրամփը ասել է, որ Պուտինը կարծում է, թե Մոսկվան հաղթում է
22 Մայիս, 2025 14:45
Եթե Ռուսաստանը մնար G8-ում, Ուկրաինայում հնարավոր է՝ պատերազմ չլիներ․ Թրամփ
22 Մայիս, 2025 11:33