
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդներին ասել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը կարծում է, թե Մոսկվան հաղթում է Ուկրաինայի հակամարտությունում: Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով զրույցին ծանոթ երեք աղբյուրների։
Զրույցը տեղի է ունեցել Թրամփի և Պուտինի միջև մայիսի 19-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Ինչպես նշում է WSJ-ն, դրան մասնակցել են Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Էմանուել Մակրոնը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Հրատարակության աղբյուրների համաձայն, ԵՄ որոշ առաջնորդներ պնդել են, որ Վատիկանում ցանկացած բանակցություն պետք է հանգեցնի անվերապահ հրադադարի։