
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ նշել է, որ Միացյալ Նահանգներն Ադրբեջանին փոխանցել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման կարևորությունը:
Պատասխանելով հարցին, թե որն է Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցման վերաբերյալ ԱՄՆ hանրապետական վարչակազմի դիրքորոշումը՝ Ռուբիոն նշել է, որ դեռևս որոշում չկա, քանի որ Վաշինգտոնը կենտրոնացած է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ։
«Այժմ մենք կենտրոնացած ենք Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության հասցնելու վրա, ինչն Ադրբեջանին զերծ կպահի հարևան Հայաստան ներխուժելուց։ Մենք կցանկանայինք կանխել դա։ Նախագահ Դոնալդ Թրամփը հանձնառու է կանխել պատերազմները, և մենք երկու երկրների, հատկապես Ադրբեջանի հետ շփումներում փորձել ենք ընդգծել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը և պատերազմի մեջ չներքաշվելը հսկայական օգուտներ կբերի»,- ասել է Ռուբիոն։
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը վերջին բանն է, որը Վաշինգտոնը կցանկանար: