Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է, որ կցանկանար դառնալ նոր Հռոմի պապը։ Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում, տեսանյութը հրապարակվել է Forbes Breaking News-ի կողմից իր YouTube ալիքում՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։

«Ես կցանկանայի լինել Հռոմի պապը։ Դա կլիներ իմ թիվ մեկ ընտրությունը»,- ասել է Թրամփը։

Նա հավելել է, որ ինքը որևէ նախապատվություն չունի Պապի պաշտոնի համար հնարավոր թեկնածուների շրջանում։

190