Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ապրիլի 30 դրությամբ մենք ստացել ենք 96.900 դիմում՝ նույնականացման քարտ տրամադրելու հետ կապված, և արդեն իսկ տպագրված է 81.900 նույնականացման քարտ»,- Կառավարության այսօրվա նիստին այս մասին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:


Նախարարը  հավելեց, որ այս թվերը ընդամենը մուտք եղած դիմումներն են. «Կան նաև հերթագրման համակարգում սպասող քաղաքացիներ, որոնք դեռ չեն ներկայացրել դիմումները, որ տպագրության պրոցեսն իրականացվի»:


Նա նշեց, որ Երևանում և մարզերում ընդհանուր հաշվարկով ևս 54.261 անձ սպասում է իր հերթին, որպեսզի կարողանա մոտենալ անձնագրային համապատասխան ստորաբաժանում և դիմում ներկայացնել՝ նույնականացման քարտ ստանալու հետ կապված:


«Այսօր օրական շուրջ 1.000 նույնականացման քարտի սպասարկում է հնարավոր անել, բայց առաջիկայում թիվը կկրկնապատկվի: Մենք ձեռք ենք բերել 2 նոր տպագրական սարքերի համար նախատեսված լազերային համակարգ, որը թույլ կտա նույնականացման քարտերի՝ ավելի արագ տպագրություն իրականացնել, ըստ այդմ՝ թողունակությունն ավելի մեծացնել»:


Մանրամասները՝ տեսանյութում
 

150