Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրավական գործընթացների շրջանակում Տավուշի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության իր լիազորությունների սահմաններում, բացահայտել է, որ Դիլիջան համայնքի ավագանին 2006 թվականին որոշում է ընդունել, որի համաձայն՝ Դիլիջան համայնքի ղեկավարին թույլատրվել է Շահումյան փողոցի 34 հասցեում գտնվող, 891 քմ մակերեսով մանկապարտեզի շենքը անհատույց օգտագործման իրավունքով փոխանցել մի կազմակերպության, որը կապվում է նախկինում նախարարի պաշտոն զբաղեցրած անձի հետ փոխկապակցված մեկ այլ անձի հետ։ Այս մասին Կառավարության ապրիլի 30-ի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով գործի մանրամասները։

«Դատախազի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա 2024 թ. սեպտեմբերի 12-ին Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական վարույթ, և այդ վարույթի զուգահեռ գործընթացներում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2025 թվականի ապրիլի 25-ի վճռով հաստատվել է Դիլիջան համայնքի ղեկավարի և նշված կազմակերպության միջև հաշտության համաձայնություն»,- ասաց նա։

162