Կրեմլը մեկնաբանել է Վատիկանի առաջարկը՝ Ուկրաինայի հետ բանակցություններ վարելու վերաբերյալ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հետագա բանակցությունների վայրի վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Վատիկանի առաջարկը՝ հաջորդ բանակցությունները այնտեղ անցկացնելու վերաբերյալ։
Ավելի վաղ Հռոմի պապ Լեո XIV-ը Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ զրույցում հաստատել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները Վատիկանում հյուրընկալելու իր պատրաստակամությունը։
«Մինչ այժմ որևէ որոշում չի կայացվել հետագա բանակցությունների վայրի վերաբերյալ։ Իհարկե, այս որոշումը կայացնում են բոլոր շահագրգիռ կողմերը. նման որոշում դեռևս չի եղել», - ասել է Պեսկովը։
21 Մայիս, 2025 14:29
108
Բոլոր 133 կարդինալ ընտրողները ժամանել են Հռոմ՝ նոր Պապին ընտրելու համար
05 Մայիս, 2025 22:24
Վատիկանի Սիքստինյան կապելլան փակվել է` նոր Պապի ընտրության կոնկլավին նախապատրաստության համար
28 Ապրիլ, 2025 14:33
Արամ Առաջինը մեկնել է Վատիկան` մասնակցելու Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողություններին
25 Ապրիլ, 2025 16:29