Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այս այցը շատ լավ հնարավորություն է՝ քննարկելու մեր երկկողմ օրակարգի բոլոր հարցերը։ Գնահատելու մեր վերջին հանդիպումից հետո ինչ առաջընթաց ունենք և արձանագրելու այդ առաջընթացը։ Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարների ընդհանուր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Միրզոյանը ընդգծեց, որ ընթացիկ տարին հագեցած էր և կշարունակի հագեցած լինել փոխայցելություններով:

«Սպասում ենք Դաշնային խորհրդի նախագահ տիկին Մատվիենկոյի և նրա պատվիրակության այցին: Միջտարածաշրջանային ֆորում է տեղի ունենալու նաև:

Քիչ առաջ ստորագրեցինք երկու ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների նոր պլանը առաջին 2 տարիների համար»,- ասաց նա:

Ըստ Միրզոյանի՝ ինչպես ցանկացած երկկողմ հարաբերություններում, ՀՀ-ՌԴ հարաբերություններում ևս տեսանելի և էական դեր ունեն տնտեսական հարաբերությունները: 

«Մենք ունենք փոխշահավետ և հաջողված փոխգործակցություն ԵԱՏՄ շրջանակներում: Իհարկե, տարածաշրջանի տնտեսական զարգացման ներուժն ամբողջությամբ չի իրացվում, և մենք վստահ ենք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկման հնարավորության դեպքում մեր փոխշահավետ տնտեսական համագործակցությունը ևս էապես կավելանա:

Այս համատեքստում, իհարկե, հնարավորություն եմ ունեցել ներկայացնելու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը հերթական անգամ: Քննարկել ենք դրա ընձեռող հնարավորությունները»,- ասաց նա:

177