Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ում մահացել է Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանի հայրը՝ լիբանանահայ գրող, թարգմանիչ, թատերագիր Սարգիս Փաթափությանը (Սարգիս Վահագն), հայտնում է «Արևելք»-ը:

Նա ապրում էր ԱՄՆ-ում՝ «Արարատ» տարեցների տանը։ Գրողը 98 տարեկան էր, նա բազմաթիվ գրքերի հեղինակ է, այդ թվում՝ «Արշիլ Գորկի» վեպի։ Սարգիս Փաթափությանը ծնվել է Լիբանանում, 1987 թվականից ապրում էր ԱՄՆ-ում։ 

2008 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն նրան  պարգևատրել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո շքանշանով, 2017թ. ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` նախարարության «Ուիլյամ Սարոյան» մեդալով:

Գրականությանը զուգահեռ Սարգիս Փաթափությանը հետաքրքրություն է ցուցաբերել կինոյի և թատրոնի նկատմամբ: 1958-1959 թթ. Բեյրութում հրատարակել է սփյուռքի պատմության մեջ աննախադեպ երևույթ համարվող «Նոր սինեմա» արվեստի պարբերագիրքը:

117