Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը պատրաստ է ցուցաբերել ցանկացած տեսակի օգնություն՝ Հայաստանի պաշտպանությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունն ապահովելու համար։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը իր հայ գործընկերոջ հետ Երևանում ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ ռուսական կողմը կարևորում է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները և երկու ժողովուրդների միջև խոր կապերը՝ հայտարարելով, որ պետությունների միջև հարաբերությունների բոլոր ոլորտներում արդեն իսկ ստեղծվել է մեծ հիմք, որը պետք է առավելագույնս և իմաստուն կերպով օգտագործվի։

«Մենք շարունակում ենք անվտանգության ոլորտը համարել մեր դաշինքի ամենակարևոր չափանիշներից մեկը։ Մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել՝ ապահովելու Հայաստանի պաշտպանությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։

126