Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Էս  7 տարի է մարդ են ման գալիս, մեկ մի քիչ ակտիվ, մեկ մի քիչ պասիվ ու տենց կշարունակեն ու տենց էլ չեն գտնի: Ակտիվացան, քանի որ գարուն – ամառ հավաքածուի քաղաքական ցուցադրության ժամանակահատվածն է եկել»,- անդրադառնալով իմպիչմենտի գործընթացին ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: 

Սիմոնյանն ասաց, որ 2021-ին տեղի են ունեցել ընտրություններ, որոնք որևիցե մեկի մոտ կասկած չեն առաջացրել. «Այսօրվա հարցումները նույնիսկ ցույց են տալիս, որ իշխող խմբակցությունը առաջինն է և ամենամեծ սատարումն ունի ՀՀ ժողովրդի մոտ: Ես վստահ եմ, որ եթե ընտրություններ այս ուրբաթ լինեն, ՔՊ-ն հաղթելու է: ՀՀ իշխանությունը, վարչապետը մեծ աջակցություն ունեն ու դրա մասին խոսվում է ոչ թե խաբելով, մենք մարդկանց հետ շփվում ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում 
 

209