«Արզնի կաթնամթերքի» «թթվասեր 20%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․Երևան, Մոլդովական փ․), որի ընթացքում կատարվել է ապրանքնատեսակի նմուշառում և հանձնվել լաբորատոր հետազոտության: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն:
Ըստ փորձաքննության արդյունքների՝ «թթվասեր 20%» արտադրատեսակի նմուշը «S.aureus»՝ ոսկեգույն ստաֆիլակոկ, ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։
Արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «թթվասեր 20%» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է։
Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
05 Մայիս, 2025 16:02
92
Արզնի-Բյուրեղավան ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բռնկվել
28 Ապրիլ, 2025 10:08
Անահիտ Մանասյանը հանդիպել է Արզնի համայնքի բնակիչներին․ քննարկվել են իրավունքներին առնչվող հարցեր
10 Ապրիլ, 2025 10:18
Արզնի ՀԷԿ-ի ճնշման ավազանում մաքրման աշխատանքներ իրականացնելիս տղամարդու դի է հայտնաբերվել
13 Մարտ, 2025 10:10