Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանության Շիրակի օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 27-ին՝ կեսգիշերն անց, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Արթիկ քաղաքի 31-ամյա և 38-ամյա երկու բնակիչ։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզի ու Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ հիվանդանոց տեղափոխվածներին կտրող-ծակող առարկայով վնասվածքներ է պատճառել արթիկցի 24-ամյա երիտասարդը:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Շիրակի մարզի քրեական ոստիկանների, Արթիկի և Վայքի բաժինների համայնքային ոստիկանների, Վայոց ձորի մարզի պարեկների և նախաքննական մարմնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում մայիսի 3-ին հայտնաբերվել, ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել 24-ամյա երիտասարդը։

Վերջինիս ներկայացվել է մեղադրանք։

Նախաքննությումբ հանգամանքները պարզվում են:

110