
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ կքննարկի պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում և ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները։
Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի հաջորդ հանդիպման ժամանակ կքննարկվի տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, նախատեսվում է անդրադառնալ պաղեստինա-իսրայելական բախումների գոտում և ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում տեղի ունեցած վերջին իրադարձություններին»,- ասվում է հայտարարության մեջ։
Բացի այդ, կողմերը կքննարկեն Աքքույուի ԱԷԿ-ի կառուցման և «Կապույտ հոսք» ու «Թուրքական հոսք» գազատարների շահագործման ռազմավարական նախագծերի շուրջ աշխատանքները, ընդգծել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։