Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը գրում է.

Չեմ նախանձում քեզ, Մարտուն Գրիգորյան: Վստահ եմ, գիտակցել ես, թե ինչ արձագանքներ են լինելու քո քաղաքում էն մարդկանցից, ովքեր միայն Վարդան Ղուկասյանի քաղաքապետ չդառնալու համար քեզ են ձայն տվել:
Որքան էլ արդարացմանդ տեքստում ներողություն խնդրես, պատասխանատվությունը վրայիցդ գցես, գյումրեցին քեզ չի՛ ներելու, որովհետև ավագանու մանդատիցդ հրաժարվելու ես, գաս Երևան՝ քեզ «քցած» ՀՀԿ-ականների կողքին նստես, իսկ քո կողմից խաբված գյումրեցին մնալու է իր չընտրած քաղաքապետի ղեկավարած Գյումրիում:
Արդյունքում և՛ դու ես «քցված», և՛ գյումրեցին՝ խաբված: Կեցցե Քոչարյանը...

182