Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում․ այս մասին  հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Բաքվում իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ։

Araratnews.am-ի փոխանցմամբ՝ վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ նա ողջունել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ համաձայնությունը։

Վրաստանի նախագահը հույս է հայտնել, որ համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում։

Կավելաշվիլին կարծում է, որ Հարավային Կովկասին խաղաղություն է անհրաժեշտ՝ միջազգային մասշտաբով տարածաշրջանի ազդեցությունն ամրապնդելու համար։ «Տարածաշրջանի ողջ ներուժը կարող է բացահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո»,- եզրափակել է Վրաստանի նախագահը։

283