
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Մ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Նալբանդյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարն ու հետիոտնի համար նախատեսված վայրով, և հայտնվել ՀՀ ներքին գործերի նախարարության վարչական շենքի գլխավոր մուտքի մոտ տեղադրված «Իրավակարգի զինվորին» հուշաքարի մոտ` կանաչ գազոնում:
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: