Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Խոսեցիք մակարոնի գնից, որ թանկացել է 20-30%-ով, բայց չշարունակեցիք: Ասում եք՝ 5 տարի առաջ այլ գին էր, 5 տարի առաջ դուք որպես պատգամավոր ստանում էիք 400 հազար դրամ աշխատավարձ: Մակարոնի գինը կարո՞ղ ա 50% բարձրացել է, բայց դուք չեք ասում հանրությանը, որ նույն Նիկոլ Փաշինյանի շնորհիվ այսօր 850 հազար դրամ աշխատավարձ եք ստանում: Ես հիմա պաշտոնապես հայտարարում եմ՝ ցանկացած «Հայաստան» խմբակցության պատգամավոր, որը պատրաստ է ինձ տալ իր ավելացված 450 հազար դրամ աշխատավարձը, ես երաշխավորում եմ, որ իր և իր ամբողջ ընտանիքին կապահովեմ մակարոնով»,- անդրադառնալով դաշնակ պատգամավորի ելույթին ԱԺ-ում ասաց ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: 

Գաբրիելյանը հիշեցրեց, որ ՔՊ խմբակցության պատգամավորները, որպես հանձնաժողովի նախագահներ, այս տարվա հունվարի 1-ից այլևս վարորդ չունեն. «Պարոն Օհանյան, որ պահին հրաժարվեք «պադավատից», ես երաշխավորում եմ տարեկան տրանսպորտի փաթեթ ձեզ կգնեմ»: 

«Երբ ազգային ակադեմիական թատրոնի մոտով անցնում էիք և տեսնում, որ ներքնահարկը գիշերային ակումբ է, երշիկի մասին չէ՞ր, բայց ստրիպտիզի մասի՞ն էր պետությունը: Ազգային բառը չենք հանում, ստրիպտիզն ենք հանում օպերայից, կամ ազգային հատկությու՞ն էր գնալ միզել ազգային պատկերասրահի պատերի տակ»,- հավելեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում
 

465