

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Երբ Թուրքիայի նախագահը գալիս էր Հայաստան՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը նայելու, այս Ցեղասպանությունը ուրացողներ, խի՞ էիք Ծիծեռնակաբերդի լույսերը անջատում, այ Արարատը ուրացողներ, ինչի՞ էիք հավաքականի մարզաշապիկից Արարատի պատկերը հանում: Ձեզ թվում է, որ էստեղ մարդիկ են նստած, ովքեր քաղաքական հիշողություն չունեն, չե՞ն գալու ձեր երեսին ճպացնեն ձեր ապրած կյանքը»,- ԱԺ ելույթում ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Կոնջորյանը ընդդիմադիրներին հիշեցրեց, որ Սիմոն Վրացյանը, Քաջազնունին և Խատիսյանը Թուրքիայի հետ կնքել են «Բարեկամության և խաղաղության պայմանագիր». «Եթե դուք Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնելը համարում եք դավաճանություն, ուրեմն դուք Խատիսյանին, Քաջազնունուն, Վրացյանին համարում եք դավաճան, դուք ուրանում եք նրանց: Դուք ուրացել եք դաշնակցությունը, դաշնակցության արմատները: Դուք բռնազավթել եք դաշնակցության բրենդը, եկել ստեղ նստել եք ու դաշնակցությունից եք խոսում»:
Նա նաև նշեց, որ «Հայաստան» դաշինքի ղեկավարի իշխանության տարիներին Հայաստանում սկսվեց քաղաքական սպանությունների արյան բաղնիք. «Գլխատել եք պետությունը, հաղթանակից հետո ազգային հարստությունը մսխել եք: Ղարաբաղյան շարժման տրամաբանական հետևանքը դա է եղել, իսկ երբ Թուրքիայի նախագահը եկել է, Արարատը հանել եք մարզաշապիկի վրայից, գոնե մի եկեք կույս ձևացեք»:
Մանրամասները՝ տեսանյութում