Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի աշխատակիցները Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայի միջազգային համագործակցության և իրավաբանական ուսուցման կենտրոնում մասնակցել են «Հայաստանի համար 2026 թվականին նախատեսված անդրսահմանային հանցագործության դեմ պայքար» խորագրով վերապատրաստման դասընթացին:
Դասընթացների շրջանակում անդրադարձ է կատարվել անդրսահմանային կիբեռհանցավորության, մարդկանց թրաֆիքինգի, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտներին:
Հիշեցնենք, որ 2026 թվականի սեպտեմբերի 10-ին Լիանյունգանգ քաղաքում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հանրային անվտանգության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում Քննչական կոմիտեի ներկայացուցիչները պարբերաբար կմասնակցեն նմանատիպ վերապատրաստումների, ինչը նոր խթան կհանդիսանա երկու երկրների իրավապահ համակարգերի միջև գործընկերային հարաբերությունների ընդլայնման համար: