Միջպետական հետախուզման մեջ գտնվող 59-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալն իրացրին ապրիլի 15-ին: Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Ժամը 15-ին Էջմիածին քաղաքի Միչուրինի փողոցում նրանք հայտնաբերեցին և վարչություն տեղափոխեցին Ռուսաստանի իրավապահների կողմից դրամախաղ ապօրինի կազմակերպելու և վարելու մեղադրանքով մարտի 24-ից միջպետական մակարդակով հետախուզման մեջ գտնվող 59-ամյա տղամարդու:
Նրա հայտնաբերման մասին հետախուզումը նախաձեռնող մարմինը տեղեկացվել է:
17 Ապրիլ, 2025 16:26
297