Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2024 թվականի դեկտեմբերի 1-ից բոլոր հղիներին 35–37 շաբաթական հղիության ժամկետում իրականացվում է Բ խմբի ստրեպտոկոկի սքրինինգային որոշում, որը պարզ և անվտանգ հետազոտություն է:

Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից՝ ներկայացնելով մանրամասներ:

«• Բ խմբի ստրեպտոկոկային վարակը վաղ նորածնային շրջանում (մինչև կյանքի 7-րդ օրը) հիվանդացության և մահացության հիմնական պատճառներից է:

• Կանանց սեռական ուղիների ստորին հատվածը հաճախ կոլոնիզացված է Բ խմբի ստրեպտոկոկով: Այս վարակը կնոջ համար վտանգ չի ներկայացնում, սակայն ծննդաբերության ընթացքում կարող է փոխանցվել նորածնին:

• Սքրինինգի դրական արդյունքի դեպքում հղիության ընթացքում բուժում չի իրականացվում, իսկ բացասական արդյունքը ուժի մեջ է 5 շաբաթ:

• Բ խմբի ստրեպտոկոկային վարակի նորածնի փոխանցման ռիսկայնությունը գնահատվում է բժշկի կողմից: Անհրաժեշտության դեպքում ծննդաբերության ընթացքում իրականացվում է հակաբիոտիկային կանխարգելում, ինչը զգալիորեն իջեցնում է վաղ նորածնային հիվանդացությունը և մահացությունը:

Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 1-ից պետական պատվերի շրջանակում իրականացվող հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալն ընդլայնվել է`

Գլյուկոզի տոլերանտության պերoրալ թեստ:
Թիրեոտրոպ հորմոնի որոշում:
Բ խմբի ստրեպտոկոկի որոշում»,- ասվում է ԱՆ հաղորդագրության մեջ:

855