Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։Երեկ՝ ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևանի քրեական վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացիների կողմից մահացած վիճակում «Միքայելյան վիրաբուժության կենտրոն» է տեղափոխվել անչափահաս տղա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ մահացածին հիվանդանոց են տեղափոխել սովետական արտադրության 2 ավտոմեքենաներով, ովքեր այնուհետև հիվանդանոցի ընդունարանի մոտից հեռացել են։

Ոստիկանները պարզում են ենթադրյալ սպանության վայրը, որը Քանաքեռում հայտնի Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարանի հարևանությամբ է եղել, որտեղ էլ, ինչպես նաև 5-րդ փողոցի որոշ տների մոտ, հայտնաբերվում են արնանման հետքեր։

Մինչ ոստիկաններն ու պարեկները պարզում էին դեպքի հանգամանքները, «Ուիգմոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացում, որ վիրավորում ստացած 2 քաղաքացիներ են իրենց մոտ տեղափոխվել։

Քերական ու համայնքային ոստիկանները ժամանում են նշված բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները հայտում են, որ վիրավորները գտնվում են հետազոտման փուլում և չեն կարող կատարվածի մասին բացատրություն տալ։

Նշված բժշկական կենտրոնից ոստիկանները Երևանի քրեական ոստիկանություն են տեղափոխում 2 քաղաքացու, ովքեր կասկածվում են նշված սպանությանը մասնակցություն ունենալու մեջ։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի, «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխվածի, ինչպես նաև ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ դեպքի մասնակիցների ամբողջական տվյալները պարզելու, նրանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

1135