Վարազդատ Լալայանը փոքր ոսկի նվաճեց պոկում վարժությունում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրն է և այն կեզրափակվի գերծանր տղամարդկանց պայքարով:
Այստեղ Հայաստանը ներկայացնում է Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը:
Վարազդատը պոկում վարժությունում նախ բարձրացրեց 200 կգ, հետո 210 կգ, իսկ երրորդ փորձը՝ 218 կգ, արդեն չստացվեց, բայց միևնույնն է, նա զգալի՝ 20 կգ առավելություն ունի հրում վարժությունից առաջ մոտակա մրցակցի նկատմամբ։
Լալայանը փոքր ոսկի է նվաճում այս վարժությունում։
21 Ապրիլ, 2025 18:12
256