
Դեկտեմբերի 7-ի երեկոյան Արեգակից արտանետված պլազմայի ամպը հասել է Երկիր մոլորակ։ Այս մասին հաղորդվում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտի Արևի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի կայքում։
Ինչպես փոխանցում է ShantNews.am-ը, մեր մոլորակի շփումը արեգակնային գազի խիտ զանգվածների հետ գրանցվել է Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 4-ին։ Ըստ ռուս գիտնականների՝ Երկիր մոլորակը մոտ մեկ օր «ընկղմված կմնա արեգակնային նյութում»:
Ավելի վաղ լաբորատորիան հայտնել էր, որ ամպի ազդդեցության հետևանքով տիեզերական միջոցների վրա ճառագայթային բեռը կտրուկ կաճի, բացի այդ, Երկրի մակերևույթի մոտ մագնիսական դաշտի տատանումներ կգրանցվեն։
Դրական ազդեցությունների շարքում գիտնականներն առանձնացնում են բևեռափայլի լուսարձակման տարածքի իջեցում մինչև 60-70 աստիճան լայնություններ. դրանք կարելի է տեսնել հսկայական տարածքներում:
Արեգակի վրա տեղի ունեցած պոռթկումը պատկանում է նվազագույն C դասին։