
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Շնորհակալությո՜ւն, բժիշկ»․ Գյումրիում մեկնարկել է Բուժաշխատողի օրվան նվիրված միջոցառումների շարքը: Այդ մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Վաղ առավոտյան Երևանից հարյուրավոր բուժաշխատողներ նախարար Անահիտ Ավանեսյանի հետ գնացքով մեկնել են Գյումրի, որտեղ սպասվում են բազմաբնույթ միջոցառումներ:
Օրը համախմբել էր ոլորտի պատասխանատուներին, պետական և մասնավոր բժշկական կազմակերպությունների ղեկավարներին, բժշկական հանրությանը, մշակութային գործիչներին և անցորդներին, ովքեր միացել էին նախաձեռնությանը` արժևորելու և գնահատելու բուժաշխատողների անձնվեր աշխատանքը:
Միջոցառման մասնակիցները քաղաքի տարբեր հատվածներում մասնակցում են մշակութային, մարզական և ժամանցային ծրագրերին, նաև այցելում Մհեր Մկրտչյանի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի տուն-թանգարաններ և Ասլամազյան քույրերի պատկերասրահ. այնտեղ տոնի կապակցությամբ բաց դռների օր է։
Անահիտ Ավանեսյանը ևս մասնակցում է ցերեկային միջոցառումներին, շփվում բուժաշխատողների հետ, իր երախտիքի ու գնահատանքի խոսքն ուղղում նրանց:
Երեկոյան նախատեսվում է մրցանակաբաշխություն և տոնական համերգ»,- նշված է գրառման մեջ: