Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ՝ հուլիսի 24-ին, ավտոմեքենայի և տրակտորի մասնակցութամբ վթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի Գետք գյուղի սկզբնամասում բախվել են 65-ամյա Կարապետ Յու.-ի վարած «Opel Vectra» մակնիշի և 44-ամյա Թովմաս Թ.-ի վարած, առանց համարանիշի «BELARUS» կցորդիչով տրակտորը, որը բեռնված է եղել անասնակերով: 

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով «Opel»-ի ուղևորներ, 54-ամյա Արմինե Ն.-ն և 26-ամյա Մարիամ Գ.-ն բժշկական օգություն ստանալու նպատակով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, ինչպես նաև նշված կենտրոն է տեղափոխվել տրակտորի վարորդ Թովմաս Թ.-ն:

Բժիշկները վերջինի վիճակը գնահատում են ծանր, Արմինե Ա.-ինը՝ միջին ծանրության, իսկ Մարիամ Գ.-ն բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է մնալ հիվանդանոցում:
 
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

137