Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 26-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Գարեգին Ա.-ն իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Անկախության հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ 58-ամյա Արմենուհի Ս.-ին: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ժամանած Գյումրու բժշկական կենտրոնի բուժանձնակազմը վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է Գյումրու բժշկական կենտրոն: 

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ՊԾ Շիրակի մարզի գումարտակ, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է: 

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ, մահացածն էլ աշխատում էր Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնում:

70