Գյումրիում երթուղայինը բախվել է ծառին. կան տուժածներ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, ժամը 09:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում թիվ 20 համարի երթուղին սպասարկող Գյումրու քաղաքային տրանսպորտի մարդատար «Գազելը» բախվել է ծառին:
Վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
27 Նոյեմբեր, 2024 16:33
395
Մահվան ելքով ՃՏՊ Գյումրիում. վրաերթի է ենթարկել Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցը
26 Հունիս, 2025 10:44
Գյումրի-Հայկավան ավտոճանապարհին բախվել են Audi, PAZ և GAZel մակնիշների ավտոմեքենաներ
09 Դեկտեմբեր, 2024 14:02
Գյումրու ողբերգական վթարից մահացել է 23-ամյա Էդուարդ Քոլոյանը, նշանածը մահացել էր նույն օրը
25 Օգոստոս, 2023 16:50