Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Պարույր Հովակիմյանին պատկանող հացի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

 

 Մասնավորապես՝

- արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,

- պատերը և հատակը չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, առկա է եղել առաստաղից մասնիկների թափվելու հնարավորություն,

- չեն եղել բավարար քանակությամբ լվացարաններ՝ ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով,

- սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն,

- աշխատասեղանները և բեռնարկղերը պահվել են ոչ նորոգ վիճակում։

 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

103