Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:


«Խորապես վշտացած ենք Բանդեր Աբասում տեղի ունեցած ողբերգական պայթյունի պատճառով, որը բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ։

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին, ինչպես նաև զոհերի ընտանիքներին ու սիրելիներին։ Վիրավորներին մաղթում ենք արագ ապաքինում»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի հարավում գտնվող Բենդեր Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայ նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։ Նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի: Իշխանությունների տվյալներով՝ տուժել է ավելի քան 1100 մարդ։

Ի հիշատակ Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի՝ Հորմոզգան նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել:

247