Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է արտակարգ իրավիճակների նախարարության մի քանի ինքնաթիռ շտապ ուղարկել Իրան՝ օգնելու նավահանգստում հրդեհի մարման աշխատանքներին։


Այս մասին կիրակի՝ ապրիլի 27-ին, հայտնել են Իրանում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները։

«Դեսպանատունը հայտնում է, որ ի պատասխան իրանցի գործընկերների դիմումի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել շտապ Իրան ուղարկել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մի քանի ինքնաթիռ՝ փորձառու մասնագետներով՝ օգնելու մարել Շահիդ Ռաջայի նավահանգստում բռնկված հրդեհը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Դիվանագիտական վարչությունը հաջողություն է մաղթել փրկարարներին Իրանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող նավահանգիստի հրդեհը շուտափույթ մարելու և մարդկանց կյանքերի փրկության գործում:

347