Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։

ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․

Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-16։00, 

Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց),

ժամը 11։30-16։00

Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում)։

Մայիսի 12-ին Կոտայքի մարզի Չարենցավան և Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում կիրականացվեն մայիսի 2-ին ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։

 

Մայիսի 8-ին

Տավուշի մարզի Պառավաքար, Վարագավան, Վազաշեն համայքներում,

Շիրակի մարզի Մարալիկ համայնքում,

Մայիսի 15-ին և 16-ին Տավուշի մարզի Պառավաքար, Վարագավան, Վազաշեն համայքներում և Շիրակի մարզի Մարալիկ համայնքում կիրականացվեն մայիսի 8-ին ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։

Մայիսի 15-ին և 16-ին

Կոտայքի մարզի Նոր Հաճն և Բյուրեղավան համայնքներում,

Սյունիքի մարզի Կոռնիձոր, Տեղ, Շինուհայր համայնքներում,

Մայիսի 23-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն և Բյուրեղավան համայնքներում և Սյունիքի մարզի Կոռնիձոր, Տեղ, Շինուհայր համայնքներում կիրականացվեն մայիսի 15-ին և 16-ին ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։

Մայիսի 22-ին և 23-ին

Արագածոտնի մարզի Քուչակ համայնքում,

Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մեծ Մասրիկ համայնքներում,

Մայիսի 30-ին

Արմավիրի մարզի Փշատավան և Ջանֆիդա համայնքներում,

Արարատի մարզի Արարատ համայնքում։

Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։

Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում՝ քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

117