
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ապրիլի 23-ի երեկոյան ոստիկանություն զանգահարած կինը հայտնել է, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գտնվող իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր:
Դեպքի վայր է մեկնել Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը: Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Պարզվել է, որ ահազանգին նախորդած հինգ օրերին տանը մարդ չի եղել, վերադառնալով տանտիրուհին նկատել է, որ հյուրասենյակի պահարանից հափշտակել են մեկ թևնոց ու երեք մատանի՝ պատճառելով մոտ 350 հազար դրամի վնաս:
Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ բնակարանային գողությունը կատարել է Արտաշատի բնակիչ 32-ամյա մի տղամարդ: Վերջինս ներկայացվել է նախաքննական մարմնին։ Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ: